-
20.04.2024|
09:09
2023 թվականի ֆիզիկական անձանց հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը փոփոխվեց և 2024 թվականի մայիսի մեկի փոխարեն սահմանվեց նոր ժամկետ` 2024 թվականի հուլիսի 22-ը։ Ժամկետի փոփոխության հիմնական պատճառ է հանդիսացել այն տապալելու իրական վտանգը և նման պարտականություն ունեցող խմբերում ներառված 120 հազար անձանցից միայն 9 հազարն է 2024 թվականի ապրիլի 20-ի վիճակով ներկայացրել պահանջվող փաստաթուղթը։ Ընդհանրապես ինչ է ներկայացնում իրենից այդ հայտարարագիրը, ինչպիսի տեխնիկական հմտությունների և բազային գիտելիքների պետք ունի ֆիզիկական անձը, և ինչու՞, և ու՞մ մեղքով եղավ համընդհանուր խուսափում:
-
19.04.2024|
22:00
Իսկ միջանցքի հա՞րցը: Դե, դա «կարմիր գիծ» է ՀՀ իշխանությունների համար, մոտավորապես, ինչպես անկլավների պատմությունը 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Լավ, ինչպես Արցախի էթնիկ զտումը մինչև 2021 թվականի մայիս-հունիս ամիսները։
Այսինքն, «կարմիր գիծ» եթե խախտելու լինի թշնամին, ի՞նչ են անելու ՀՀ իշխանությունները...
-
19.04.2024|
21:11
Թվում է, թե մեր հարցերի վերաբերյալ կիսահայհոյախառն լեզվով անվերջ քննարկումները վաղուց արդեն դարձել են կոնտրպրոդուկտիվ, քանի որ մեր էության, հնարավորությունների ու նպատակասլաց գործել չկարողանալու հետ կապված ամեն ինչը պարզ ու հայտնի է, և այլևս այս ուղղությամբ խորանալու տեղ չկա...
-
19.04.2024|
20:04
Դիտում եմ Տավուշի մարզում, Բերքաբերում ապրիլի 17- ին Նիկոլ հայադավի ելույթի տեսագրությունը , և հասկանում, որ յուրաքանչյուր հայի համար չափազանց հզոր նյարդային համակարգ ու ծով համբերություն է պետք նրան, կեղծավորությամբ առլեցուն ու դրանով իսկ գարշելի նրա ձայնը մինչև վերջ սառնասրտորեն լսելու, քաղաքական դերասանի ժեստիկուլյացիան դիտելու, նրա նենգ հնարքները և հայակործան նպատակներն ամբողջությամբ հասկանալու համար:
-
19.04.2024|
18:00
Արդեն 6 տարի է՝ քաղաքական ու ոչ քաղաքական դիսկուրսը Հայաստանում ձևավորում է մեկ անձ, և դուք գիտեք այդ մեկ անձի անունը...
-
19.04.2024|
14:40
Ինչպես կանխատեսել էի, Իսրայելի պատասխանը Իրանին չուշացավ, անկախ այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը դեմ էր պատասխանին ու էսկալացիային։ Պայթյուններ են տեղի ունեցել Էսֆահանի օդակայանի տարածքում, ինչպես նաև Իրանի օդային ուժերի 8-րդ բազայում։ Կապի խափանումներ կան Թեհրանի, Շիրազի և Էսֆահանի օդակայանների միջև, ինչի պատճառով Իրանում բոլոր ներքին թռիչքները չեղարկվել են։
-
19.04.2024|
13:09
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը երկու օր առաջ հայտնեց, որ ռուսական «խաղաղապահ կոնտինգենտի» դուրսբերումը Արցախից մեկնարկել է:
-
19.04.2024|
11:02
Միջազգային ասպարեզում վերջին մի քանի տարիների ընթացքում հաստատված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, որոնք բացասական ազդետություն ունեն որոշ ուղղություններով բեռների տարանցման անվտանգության վրա, Ղազախստանը ձգտում է դիվերսիֆիկացնել տրանսպորտային և լոգիստիկ ուղիները։ Այս համատեքստում Կովկասի տարածաշրջանը առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Ղազախստանի համար։ Սակայն Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տարանցիկ հնարավորությունների լիարժեք օգտագործման համար անհրաժեշտ է Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատել։
-
18.04.2024|
22:43
Դեռևս վաղ է համակողմանիորեն գնահատել ռուս խաղաղապահների ելքը Արցախից՝ տեղեկատվության սղության պատճառով: Վարկածները, հիփոթեզները շատ են...
-
18.04.2024|
19:38
Ինչպես երեկ ուշ երեկոյան տեղեկացրեց РБК– ն, իսրայելական «The Jerusalem Post» պարբերականը պարզել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) կողմնորոշվել է Իրանի հարվածին պատասխանելու հարցում: